
Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի պաշտպան Կևին Գրոսկրոյցը վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ վեց շաբաթ:
Նա ազդրի վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպման 60-րդ րոպեին և փոխարինվել: Նշենք, որ այդ խաղում դորտմունդյան ակումբը 0:1 հաշվով պարտվեց «Աուգսբուրգին»: