
Իտալական «Միլան»-ը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեի ծառայություններով:
Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Իմոբիլեն անցկացրել է 15 հանդիպում եւ դարձել է 3 գոլի հեղինակ: Նշենք, որ Իմոբիլեն նախորդ մրցաշրջանում դարձել էր Ա սերիայի լավագույն ռմբարկու: