Այսօր Լոնդոնում կմեկնարկեն Օլիմպիական խաղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում պատմության մեջ արդեն երրորդ անգամ կմեկնարկեն ամառային Օլիմպիական խաղերը:
205 երկրների մոտ 15,000 մարզիկներ եւ միլիոնավոր մարդիկ հավաքվել են Լոնդոնում՝ մասնակցելու 30-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը եւ դրան հաջորդող մարզական միջոցառումներին:Հայաստանը կներկայացնի 25 մարզիկ: Կխաղարկվի մեդալների 30 հավաքածու: Մարզական մրցումները կլուսաբանի ավելի քան 28.000 լրագրող, իսկ խաղերին մեծ էկրանների օգնությամբ կհետևեն միլիարդավոր հեռուստադիտողներ:
Այսօր երեկոյան կներկայացվի “Հրաշքների կղզի” շոուն: Ավելի քան 42 մլն դոլար արժողությամբ շոուն կուղեկցվի արհեստական անձրևով, Գլաստոնբերյան հայտնի երաժշտական փառատոնի նկարներով (Մեծ Բրիտանիայի ամենամեծ երաժշտական իրադարձությունը), կրիկետ խաղով և այլն, իսկ շոուն կեզրափակի լեգենդար Beatles խմբի անդամ Փոլ Մաքքարթնին, ով կկատարի սիրված Hey Jude երգը: 
Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը կնշի այս գեղեցիկ իրադարձությունը Սիրահարների այգում այսօր ժամը 23:00-ին: Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար: Մասնակիցները կլսեն դիջեյ Հակոբի կողմից հատուկ պատրաստված բրիտանական երաժշտության լավագույն ընտրանին, իսկ ուղիղ ժամը 24:00-ին այգում տեղադրված մեծ էկրանի միջոցով կմիանան Լոնդոն ու կդիտեն Օլիմպիական խաղերի մեկնարկը:
Շաբաթ օրը՝ հուլիսի 28-ին, Միացյալ թագավորության դեսպան Ջոնաթան Էյսը կայցելի Երեւանի ծննդատներից մեկը եւ հատուկ Օլիմպիական նվերներ կմատուցի Խաղերի բացման ժամին ծնված երեխաներին: Հուլիս 30-ին արդեն Կապանում դեսպան Էյվսը նվերներ կհանձնի Օլիմպիական խաղերի բացման օրը լույս աշխարհ եկած նորածիններին:




Լրահոս