
«Լիվերպուլ»-ը կնքել է իր պատմության մեջ ամենախոշոր հովանավորչական պայմանագիրը: Ըստ այդմ, անգլիական ֆուտբոլային ակումբը կհամագործակցի մարզահագուստ արտադրող New Balance ընկերության հետ: Այս ընկերությունը 2015/16 մրցաշրջանից կնախագծի և կարտադրի թիմի խաղային և մարզումային համազգեստը:
«Այս գործարքը ռեկորդային է ակումբի համար: Երկու կողմերն էլ ունեն ավելի քան 100 տարվա պատմություն և համաշխարհային ներկայացվածություն»,- նշել է «Լիվերպուլի» կոմերցիոն տնօրեն Բիլի Հոգանը:
«Լիվերպուլը» գործարքից կարող է ստանալ 300 միլիոն ֆունտ ստեռլինգ: