ԲՀԿ-ական փոխնախարարների եվ փոխմարզպետների հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացված է կուսակցության անդամ հանդիսացող 3 փոխնախարարների և 2 փոխմարզպետների հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև.
2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը քաղաքական որոշում կայացրեց չմասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը: Հավատարիմ մնալով մեր կուսակցության քաղաքական որոշմանը, մենք հայտարարում ենք այսօր ներկայացրած մեր հրաժարականների մասին: Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել և տրամաբանական ավարտին հասցնել ընթացիկ ծրագրերը: Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր նախարարներին, մարզպետներին համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:
Տիգրանյան Ռոմիկ ԱԻ փոխնախարար
Սինոյան Ռուբեն ՏԿ փոխնախարար
Կարապետյան Վարդան Գյուղատնտեսության փոխնախարար
Կարախանյան Էդիկ Լոռու փոխմարզպետ 
Առաքելյան Մանաֆաս Արագածոտնի փոխմարզպետ




Լրահոս