Առաջին համաշխարհային ռեկորդն՝ Օլիմպիական խաղերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոնդոնի Օլիմպիական խաղերի պաշտոնական մեկնարկից մի քանի ժամ առաջ հարավկորեացի նետաձիգները սահմանել են օլիմպիական խաղերի և աշխարհի ռեկորդ։ Նետաձգության տղամարդկանց օլիմպիական թիմային մրցաշարի որակավորման փուլում Հարավային Կորեայի հավաքականը վաստակել է 2087 միավոր։ Նրանք գերազանցել են իրենց իսկ ռեկորդը 18 միավորով։
Որակավորումում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են ֆրանսիացիները՝ 2021 միավոր, երրորդը՝ չինացիները՝ 2019 միավոր։
Անհատական մրցումների որակավորման փուլում նույնպես հավասարը չունեին հարավկորեացի մարզիկները, որոնք զբաղեցրել են առաջին 3 հորիզոնականները։ 




Լրահոս