Կարող եմ նոկաուտի ենթարկել Արթուր Աբրահամին. Փոլ Սմիթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիացի պորֆեսիոնալ բռնցքամարտիկ Փոլ Սմիթը հայտարարել է, թե պատրաստվում է նոկաուտի ենթարկել WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին։

«Կարծում եմ, որ ես եմ հաղթել առաջին մարտը։ Դրանում կարելի է համոզվել՝ հաշվելով հարվածների քանակը ռաունդներից յուրաքանչյուրի ժամանակ։ Ես հաղթեցի նրան, երբ մենք վերջին անգամ հանդիպեցինք, սակայն չստացա չեմպիոնական գոտին։ Այս անգամ ես այն կստանամ, քանի որ մենամարտը վաղաժամ կավարտվի։ Ես կարող եմ նոկաուտի ենթարկել Աբրահամին»,- նշել է Սմիթը:

Նշենք, որ նրանց միջև ռեանշի մենամարտը կկայանա փետրվարի 21-ին Բեռլինում։ Աբրահամ-Սմիթ առաջին մենամարտը կայացել էր 2014 թ. սեպտեմբերի 27-ին եւ մրցավարների միաձայն որոշմամբ ավարտվել էր Աբրահամի հաղթանակով։




Լրահոս