
Կատալոնական «Բարսելոնա»-ի շտաբը հետաքրքրություն է ցուցաբերում «Պորտու»-ի պաշտպան Դանիլոյի նկատմամբ. հայտնում է իսպանական Sport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բրազիլացի ֆուտբոլիստին դիտարկում է որպես փոխարինող Դանի Ալվեսին, ով, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլքի իսպանական գրանդը:
Պորտուգալական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 50 մլն եվրո: «Պորտու»-ի հետ պայամանագիրն ավարտվում է 2016-ին: