Եվրոպական մի շարք ակումբներ հետաքրքրված են Կորոնայի ծառայություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալական «Պորտուի» մեքսիկացի հարձակվող Խեսուս Կորոնան հայտնվել է եվրոպական գրանդների ուշադրության կենտրոնում : Իտալական «Ինտերը» եւ «Ռոման», ինչպես նաեւ իսպանական «Վալենսիան» եւ «Սեւիլիան» կփորձեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Կորոնայի տրանսֆերը, հայտնում է A Bola-ն: Ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված նաեւ անգլիական «Էվերտոնն» ու «Վեսթ Հեմը»:
«Պորտուն» մեքսիկացու դիմած պահանջում է 50մլն եվրո: Կորոնայի եւ պորտուգալական ակումբի միջեւ գործող պայմամագիրն ավարտվում է 2022 թվականին: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Պորտոիգալիայի առաջնությունում մասնակցել է 24 հանդիպման` դառնալով 2 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողի տրանաֆերային արժեքը Transfermarkt-ը այս պահին գնահատում է 20մլն եվրո:

Հիշեցնենք, որ Կորոնան 2015 թվականին է հոլանդական «Տվենտեից» տեղափոխվել «Պորտու» 10,5 մլն եվրոյի դիմաց: Մինչ այդ ֆուտբոլիստը հանդես է եկել մեքսիկական «Մոնտերեում»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս