Գեղեցկության չափանիշը կանացի լինելն է. «Միսս Հայաստան-2002» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միսս Հայաստան 2002» տիտղոսը կրող Անյա Մովսեսյանը, ով ամիսներ առաջ հաղթանակներով վերադարձավ Չեխիայում կայացած «Miss Princess of the world 2014» մրցույթից, պատրաստվում է ապրիլին Դոմինիկյան Հանրապետությունում կայանալիք «Միսս Հազարամյակ» մրցույթին: Անյան «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է իր ծրագրերի, գեղեցկության մասին պատկերացումների եւ այլ թեմաների շուրջ:

1

-Առջեւում «Միսս Հազարամյակ»-ն է, ի՞նչ սպասելիքներ ունեք այս մրցույթից եւ, առհասարակ, ո՞րն է ամենացանկալի տիտղոսը, որին ձգտում եք:

-Ցանկացած նման մրցույթի մասնակցելիս առաջնահերթ կարեւորում եմ ոչ թե իմ անձնական հաղթանակը, այլ այն հանգամանքը, որ որպես հայուհի լավ ներկայանամ արտերկրում եւ բարձր պահեմ երկրիս պատիվը: Այս ոգով ինձ դաստիարակել են իմ ծնողները, ովքեր արեցին ամեն բան, որ Ռուսաստանից վերադառնանք հայրենիք: Իսկ որեւէ տիտղոս ունենալ-չունենալն ինձ համար սկզբունքային հարց չէ. լավագույն տիտղոսը լավ մարդ լինելն է:

-Ո՞վ է Ձեզ համար գեղեցիկ կինը, եւ ո՞րն է գեղեցկության չափանիշը:

-Գեղեցկության մրցույթները շատ լավ հնարավորություն են տալիս տեսնել գեղեցիկ կնոջն ամենատարբեր ազգերի շրջանում ու հասկանալ, որ ամեն կին գեղեցիկ է յուրովի…Իսկ, առհասարակ, գեղեցկության չափանիշն ինձ համար կանացի եւ խնամված լինելն է:

3

-Խաղացել եք գեղարվեստական ֆիլմում, սերիալում, նկարահանվել գովազդներում եւ տեսահոլովակներում: Նկարահանվելը Ձեզ համար հոբբի՞ է, դրան գնացել եք զուտ կոմերցիոն նպատակո՞վ, թե՞ ուրիշ պատճառ կար:

-Ես սիրում եմ տեսախցիկը, ու այնքան ժամանակ, քանի դեռ պահանջված կլինեմ, անպայման կներկայանամ այս ասպարեզում: Նկարահանվելիս, անկեղծ ասած, կոմերցիոն քայլի մասին չեմ մտածել, բայց ինքնըստինքյան այդ գործոնն էլ իր դերը խաղացել է: Սակայն դրան զուգահեռ չեմ դադարի ստանալ կրթություն, իսկ մասնագիտությունս կառավարումն է:

2

-Իսկ ի՞նչ նախասիրություններ, ինչո՞ւ ոչ՝ նաեւ թուլություններ ունեք:

-Սիրում եմ զբաղվել լողով, պարով, թեթեւ ատլետիկայով, առանձնակի «թուլություն» ունեմ մեքենաների նկատմամբ:

-Չե՞ք վախենում, որ Ձեր ընկերը հետագայում կզրկի Ձեզ բեմում հանդես գալու հնարավորությունից, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հայ տղաներն այդ հարցում բավական պահպանողական են…

-Ես իմ կողքին տեսնում եմ խելացի, լայն աշխարհայացքով, հումորով տղայի, ուստի հուսով եմ, որ նա այդչափ պահպանողական չի գտնվի (ծիծաղում է)…

Աննա Բաբաջանյան




Լրահոս