Ապագայի զենքը. ԱՄՆ-ում նոր թնդանոթ են ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հանրությանն ի ցույց է դրել սկզբունքայնորեն նոր զենք՝ ռելսային էլեկտրամագնիսական թնդանոթ, որով նախատեսվում է կանգնեցնել նավատորմը: «Рельсотрон»-ը աշխատում է էլեկտրամագնիսական ուժի կիրառմամբ, որն օգտագործվում է արկն արձակելու համար:

Այս սպառազինությունը թռիչքի չափազանց բարձր արագություն ունի՝ 7500 կմ/ժ, ինչը 6 անգամ գերազանցում է ձայնի արագությունը: Եվ սա այն դեպքում, երբ սովորական նավային հրանոթի հեռավորությունը չի գերազանցում 40 կմ, 10 կիլոգրամանոց արկը կարող է թռչել 200 կմ :

Նախատեսվում է, որ ապագայում նման թնդանոթը կպաշտպանին նավատորմը թշնամու հրթիռներից: Ընդ որում՝ մեկ կրակոցը տասնյակ անգամ ավելի քիչ կարժենա, քան մեկ հրթիռի արձակումը:




Լրահոս