Այսօր Ժյուլ Վեռնի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր արկածային գրող Ժյուլ Վեռնի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1828թ. փետրվարի 8-ին, մահացել 1905թ. մարտի 24-ին:  Նրա բազմաթիվ ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն՝ ենթարկվելով բազմաթիվ վերահրատարակությունների։

Վեռնը սովորում էր իրավաբանություն Փարիզում, բայց գրականության նկատմամբ ունեցած սերը նրան դրդեց գնալ ուրիշ ճանապարհով։ 1850 թվականին Ժյուլ Վեռնի «Կոտրված ծղոտներ» պիեսը հաջողությամբ բեմականացվեց «Պատմական թատրոնում» Ալեքսանդր Դյումա (հայր)։

1852 – 1854 թթ. Վեռնն աշխատում էր որպես «Լիրիկական թատրոնի» տնօրենի խորհրդատու, այնուհետև որպես բորսայի միջնորդ, բայց այդ ամբողջ ժամանակահատվածում չէր դադարում գրել կատակերգություններ, լիբրետտո և պատմվածքներ։




Լրահոս