Ինչպես հայտնել էինք, կառավարության բակում էին հավաքվել մի քանի տասնյակ մարդիկ և պահանջում էին հայտնաբերել այսօր առավոտյան առևանգված Արտակ Խաչատրյանին ու անհապաղ պատժել առևանգումը կազմակերպած անձանց:
Կառավարության շենքի մոտ Ա. Խաչատրանի եղբայրը՝ Արտյոմը, հայտնեց, որ Արտակ Խաչատրյանին քիչ առաջ ծեծված վիճակում տարել և թողել են տան դիմաց:
Արտակ Խաչատրյանի եղբայրը հավելեց, որ իրենք կնկարեն, ապա փաստեր կհրապարակեն տեղի ունեցածի մասին: