Թվում է, թե թեյի բաժակներում որևէ առանձնահատուկ բան չկա:
Երբևէ մտածե՞լ եք, որ թեյ ըմպելու համար նախատեսված բաժակը տարբեր երկրներում կարող է տարբեր տեսք ունենալ: Ձեզ անհրաժեշտ է ընդամենը դիտել այս լուսանկարները:
Կանաչ թեյի այս տեսակն ավանդաբար օգտագործվում է Ճապոնիայում.
Հնդկաստանն ունի թեյի հարուստ պատմություն: Այս տեսակն ավանդականներից է:
Մեծ Բրիտանիայում սև թեյը մատուցվում է շաքարով և կաթով: Այն խմում են օրվա ընթացքում մի քանի անգամ:
Թուրքիայում թեյը մատուցվում է սնունդ ընդունելիս: Սև թեյը մատուցվում է առանց կաթի, իսկ շաքարավազն էլ օգտագործվում է ըստ ճաշակի:
Անանուխով թեյը բավականին տարածված է Մարոկկոյում: Այնտեղ այս թեյի պատրաստման բազմաթիվ եղանակներ կան:
Հոնգկոնգում ընդունված է սառույցով և կաթով սև թեյը:
Սառույցով քաղցր թեյը տարածված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Ռուսաստանում թեյ պատրաստելու համար օգտագործում են թեյի մի քանի տեսակ:
Պակիստանում թեյը պատրաստում են այնպես, ինչպես Հնդկաստանում:
Թաիլանդում ավանդական թեյը մատուցվում է կաթով և սառույցով:
Չինացիները թեյերի պատրաստման տարբեր եղանակներ ունեն: Միայն կանոններին հետևելու դեպքում կարելի է հրաշալի թեյ ստանալ:
Եգիպտացիները սովոր են ոչ քաղցր թեյ խմել օրվա ընթացքում: Չինական վարդից պատրաստված թեյը հաճախ մատուցվում է հարսանեկան արարողությունների ժամանակ:
Քենիայում հատկապես տարածված են սև թեյի տարբեր տեսակները:
Կանաչ թեյն Արգենտինայում մատուցվում է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:
Քաթարում շատ են սիրում կաթով թունդ սև թեյը:
Մալայզիայում շատ են սիրում խմել կաթով ավանդական թեյ: