Երբ, ում համար և ինչու է թեյը վնասակար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է թեյը օգտակար է առողջության համար… բայց, պարզվում է, ոչ միշտ և ոչ բոլորի համար: Որոշ մարդկանց պետք է ոչ միայն քիչ օգտագործել այս ըմպելիքը, այլև ընդհանրապես հանել սննդակարգից: «Happy-giraffe.ru» կայքը ներկայացնում է մանրամասները:

1. Հղիներ.

Քանի որ թեյի մեջ որոշակի քանակությամբ կոֆեին կա, որը կարող է խթանել պտուղն ու ազդել դրա զարգացման վրա, հղիներին խորհուրդ է տրվում հրաժարվել թեյից: Թյուր է այն կարծիքը, թե կարմիր թեյի մեջ կոֆեինի պարունակությունը քիչ է, քան կանաչում և այդ պատճառով նա ավելի անվնաս է: Իրականում թե’ կարմիր, թե’ կանաչ թեյը պարունակում են գրեթե նույն քանակությամբ կոֆեին: Ավելին` ճապոնացի գիտնականների հետազոտության արդյունքները ապացուցել են, որ հինգ բաժակ թունդ թեյը այնպիսի քանակությամբ կոֆեին է պարունակում, որը կարող է հանգեցնել պտղի քաշի խնդիրներին: Բացի այս, այն արագացնում է սրտի աշխատանքը և ուժեղացնում միզարտադրությունը, ինչն ավելացնում է ճնշումը սրտի և երիկամների վրա` մեծացնելով տոկսիկոզի զարգացման հավանականությունը:

2.Խոց ունեցողներ

Թեև թեյը նպաստում է մարսողականությանը, այդուհանդերձ ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցով տառապող անձանց թեյը թույլատրելի է սահմանափակ քանակությամբ: Բացի այս, թեյը կարող է վնասակար լինել ստամոքսի բարձր թթվայնությամբ տառապող մարդկանց համար, քանի որ առողջ ստամոքսում առկա ֆոսֆորաթթվի ազդեցությունը կարող է նվազեցնել թեյի մեջ պարունակվող տեոֆիլինը, և արդյունքում սկսում է արտադրվել ավելորդ ստամքսաթթու: Իսկ հայտնի է, որ ստամոքսի ավելորդ թթվայնությունը խանգարում է խոցերի լավանալուն: Այնպես որ խոց ունեցողներին խորհուրդ է տրվում նվազեցնել թեյի կիրառումը, կամ թեյի մեջ ավելացնել կաթ:

3.Հիպերտոնիկներ և աթերոսկլերոտիկներ

Այս երկու հիվանդություններով տառապող անձանց կտրականապես արգելվում է թեյ օգտագործել հիվանդության սրացման ժամանակ: Երբ գլխուղեղը գտնվում է գրգռված վիճակում, թեյի մեջ պարունակվող տեոֆիլինն ու կոֆեինը ավելի են գրգռում կենտրոնական նյարդային համակարգը, ինչը կարող է բերել տրոմբերի զարգացման:

4.Անքնություն

Ովքեր քնի հետ խնդիրներ ունեն և տառապում են անքնությամբ պետք է զրկեն իրենց քնից առաջ թեյ խմելու հաճույքից: Ի վերջո, բոլորս էլ գիտենք, որ թեյը աշխուժացնող հատկություններ ունի:

5. Բարձր ջերմություն

Ուշագրավն այն է, որ բարձր ջերմության դեպքում ևս խորհուրդ է տրվում զերծ մնալ թեյ ըմպելուց, թեև շատերս, հակառակը, այդ դեպքում ավելի շատ ենք թեյ ըմպում: Խնդիրը նրանում է, որ բարձր ջերմության դեպքում արյունատար անոթները լայնանում են, ավելանում է քրտնարտադրությունը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ թունդ թեյը ավելի է բարձրացնում մարմնի ջերմաստիճանը, ինչին նպաստում է նույն տեոֆիլինը: Այդ նյութը, ի դեպ, միզուղի է, այնպես որ ցանկացած դեղի ազդեցություն նվազում է կամ ընդհանրպաես դառնում ոչ պիտանի:

Չմոռանանք նաև, որ այսօր թեյի արտադրությունը նաև որոշակի հնարքների է դիմում` թեյը խառնում տարբեր բուրմունքներով և երանգավորիչներով, այլ հավելանյութերով, որոնք ոչ միշտ են օգտակար:

Ներկայացնենք նաև այն պատվիրանները, որոնց պահպանման դեպքում թեյը օգտակար կլինի օրգանիզմի համար: Չի կարելի`

• Թեյը խմել դատարկ ստամոքսի դեպքում
• Թեյն օգտագործել ալկոհոլով
• Սառը թեյը
• Չափազանց տաք թեյը
• Շատ թունդ թեյը
• Երկար եռացրած թեյի թուրմը
• Մի քանի անգամյա եռացրած թեյի թուրմը
• Թեյն անմիջապես ուտելուց առաջ (առնվազն 20-30 րոպե առաջ)
• Թեյն անմիջապես ուտելուց հետո (առնվազն 20-30 րոպե հետո)
• Թեյով դեղերի ընդունումը:




Լրահոս