Մադրիդի «Ատլետիկո»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի դեմ տարած հաղթանակի (4:0) մասին:
«Հուսով եմ, որ ապագայում կդառնամ հրաշալի հարձակվող: Քրտնաջան աշխատանք եմ տանում, որպեսզի կարողանամ ավելի մեծ առաջընթաց գրանցել:
Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղն իրոք հրաշալի էր: Պետք է շարունակել նույն ոգով»,- նշել է ֆուտբոլիստը: