Գրիզմանը նշել է՝ որտեղ է ցանկանում ավարտել կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոստովանել է, որ ցանկանում է կարիերան ավարտել ԱՄՆ-ում:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը հույս ունի հանդես գալ Դևիդ Բեքհեմի «Ինտեր Մայամի» ակումբում, որը MLS-ում նորամուտը նշելու է 2020 թվականին.

«Եթե Բեքհեմը ցանկանա ինձ տեսնել իր ակումբում, կտեղափոխվեմ: Ցանկանում եմ կարիերաս ավարտել MLS-ում:Տեսնենք՝ վերջին թիմս կլինի Մայամիի՞ց, թե՞ Լոս-Անջելեսից: Սրանք շատ լավ քաղաքներ են: Ինձ դուր է գալիս ամերիկյան մտածելակերպը: ԱՄՆ-ում գիտեն՝ ինչպես շոու անել»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերված է «L’Equipe»-ից:




Լրահոս