Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Ֆելիպե Լուիսը հայտնել է «Ատլետիկո» վերադառնալու ցանկության մասին: Բրազիլացի ֆուտբոլիստը միայն անցյալ ամռանն է Մադրիդը փոխարինել Լոնդոնով, բայց Ժոզե Մոուրինյոյի թիմում իրեն օտար է զգում:
«Ատլետիկո»-ն այն ժամանակ պաշտպանին նոր պայմանագիր էր առաջարկել` ավելի լավ պայմաններով, սակայն ֆուտբոլիստը նախընտրել էր տեղափոխվել «Մառախլապատ Ալբիոն»: Ընդգծենք, որ «Ատլետիկո»-ն Լուիսին ձեռք էր բերել «Դեպորտիվո»-ից 13.5 մլն եվրոյով, իսկ վաճառել «Չելսի»-ին` 25 մլն-ով:
Ընթացիկ մրցաշրջանում Լուիս Ֆելիպեն անցկացրել է 21 հանդիպում, որից 16-ը՝ հիմնական կազմում, դարձել է 1 գոլի հեղինակ և ստացել 3 նկատողություն: