Մոսկվայի քաղաքային դատարանը «Բաշնեֆտ» էներգետիկ ընկերության բաժնետոմսերի յուրացման մեջ մեղադրվող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարացնելու դեմ բողոքը տեղափոխել է փետրվարի 11: Այս մասին ՌԻԱ «Նովոստիին» հայտնել են դատարանի մամլո ծառայությունից:
Գործարարի բողոքի դատալսումը պետք է տեղի ունենար այսօր:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Բասմանի դատարանը երկարաձգել էր ձեռնարկատերի տնային կալանքի ժամկետը մինչ ապրիլի 19-ը: Գործով հետաքննությունը երկարաձգվել է մինչ ապրիլի 28-ը: Հիշեցնենք նաև, որ հայազգի գործարարը «Բաշնեֆտի»ունեցվածքի յուրացման մեղադրանքով ձերբակալվել էր 2014 թվականի հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: