Անտոնիո Կոնտեն` «Միլան»-ի գլխավոր մարզչի հիմնական թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Միլան»-ի ղեկավարությունը ակումբի նոր մարզչի հարցում հույսեր չի կապում Ֆիլիպո Ինձագիի հետ և զբաղված է այդ պաշտոնում այլ թեկնածուի որոնումներով: Իտալական Tuttosport  հրատարակությունը որպես հիմնական թեկնածու տալիս է Անտոնիո Կոնտեի անունը: Նա այժմ գլխավորում է Իտալիայի հավաքականը:

Հիշեցնենք, որ մասնագետի մոտ վերջերս խնդիրներ են առաջացել Իտալիայի հավաքականի հետ և չի բացառվում, որ նա կարող է հրաժարական տալ:

Ընդհանուր առմամբ՝ «Միլան»-ն անհաջող մրցաշրջան է անցկացրել. 22 տուրից հետո ակումբը 29 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը:




Լրահոս