Հարձակվող Միրոսլավ Կլոզեն մոտ ժամանակներս մեխանիկորեն կերկարաձգի «Լացիո»-ի հետ գործող պայմանագիրը:
Football Italia-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի և ակումբի միջև եղած պայմանագրում կա կետ, որի համաձայն՝ պայմանագիրը երկարաձգվում է ևս մեկ մրցաշրջանով, եթե հարձակվողն առաջնությունում 20 խաղ է անցկացնում:
«Լացիո»-ի մարզիչ Ստեֆանո Պիոլին հասկացնել է տվել, որ Կլոզեն, ամենայն հավանականությամբ, Ա Սերիայի 23 և 24-րդ տուրերի խաղերում դուրս կգա խաղադաշտ: