Հաշվի առնելով վերջին օրերին ամբողջ հանրապետությունում ձյան առատ տեղումները, որոշ ավտոճանապարհներին անբավարար տեսանելիությունը, սաստիկ քամիները, ինչպես նաև առաջիկա օրերին սպասվող ձյան տեղումները, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները համապատասխան տեխնիկայի, աղ ու ավազի կիրառմամբ ավտոճանապարհներին կատարում են մաքրման ինտեսիվ աշխատանքներ:
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ»` 56-25-33 հեռախոսահամարով: «Թեժ գծի» հեռախոսահամարով կարող եք օբյեկտիվ, ճշգրիտ և առաջնային տեղեկատվություն ստանալ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի, անցանելիության, մաքրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: