
Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը պատրաստվում են որդեգրել չորրորդ երեխային: Նրանք կորդեգրեն Մուսա անունով 2-ամյա Սիրիայից փախստականին, որի հետ դերասանուհին ծանոթացել է, երբ որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան այցելել է Թուրքիայում գտնվող փախստականներին, հայտնում է Express-ը:
«Փոքրիկ Մուսան վազել է Անջելիան Ջոլիի մոտ հենց տեսել է նրան: Դա անչափ հուզիչ էր: Դերասանուհին համբուրել է փոքրիկին ու ցայսօր նրանք անբաժան են»,- պատմել է միջադեպի ականատեսը՝ հավելելով, որ Ջոլիին անչափ հուզել է Մուսսայի պատմությունը:
Ներկայում Ջոլին ու Փիթը զբաղվում են փոքրիկի որդեգրման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպմամբ: