Լարված իրավիճակ՝ Տավուշի սահմանամերձ գյուղում. բողոքավոր բնակիչները պատասխանի են սպասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամեր շարունակ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում արտակարգ իրավիճակ էր տիրում: Ինչպես տեղից Armlur.am-ին հայտնում են մի քանի բնակիչներ, բողոքող գյուղաբնակները փակել էին գյուղից դեպի Նորաշեն տանող միջքաղաքային ավտոճանապարհը: Այնտեղ են ժամանել ոստիկաններ, գյուղապետարանի աշխատակիցներ: Armlur.am-ին չհաջողվեց պարզել` մարզպետարանի ներկայացուցիչ կա այնտեղ, թե՝ ոչ:

Մեզ հայտնի դարձավ, որ բողոքի ակցիայի պատճառը նախորդ տարի խաղողի և պտղատու այգիների հրկիզվելուց հետո վնասի փոխհատուցում չստանալն է: Պարզվում է, որ դրամական օգնություն ստացել է տուժածների մի փոքր մասը միայն, իսկ նրանք, ովքեր որևէ օգնություն չեն ստացել, դուրս են եկել փողոց:

Հրդեհի համար բողոքավորները մեղադրում են «Եղվարդշին» ընկերությանը, քանի որ խողովակների մոնտաժման աշխատանքների ժամանակ է առաջացել հրդեհը:

Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանից որևէ պարզաբանում ստանալ չհաջողվեց, իսկ գյուղացիները հստակ պատասխանի են սպասում:




Լրահոս