Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը հաղթեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շվեյցարիայի Բիլ քաղաքում ընթացող շախմատային բաց մրցաշարի 8-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը հաղթեց առաջատարների թվում գտնվող ռուս Մաքսիմ Տուրովին, իսկ Հրանտ Մելքումյանը պարտության մատնեց գերմանացի Գերլեֆ Մեյնսին: Անցկացրած ութ պարտիաներից հետո Հայաստանի ներկայացուցիչները հավաքել են 6-ական միավոր և երեք շախմատիստների հետ կիսում են 2-5-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող ֆրանսիացի Ռոմեյն Էդուարդն ունի 6.5 միավոր: 9-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանն ուժերը կչափի 6 միավոր ունեցող գերմանացի Գեորգ Մայերի հետ, իսկ Հրանտ Մելքումյանի մրցակիցը կլինի իսրայելցի Եվգենի Պոստնին, որը նույնպես ունի 6 միավոր:




Լրահոս