
Գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարող է մինչ 2019թ. երկարաձգել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ գործող պայմանագիրը: Այս ամառ 25-ամյա կիսապաշտպանի և դորտմունդյան ակումբի միջև եղած պայմանագիրն ավարտվում է, իսկ նոր պայմանագիր մինչ այս պահը չի ստորագրվել:
Ընդգծենք, որ ֆուտբոլիստը շատ ավելի մեծ պահանջարկ ունի եվրոպական ակումբների կողմից: Նրան ձեռք բերելու գլխավոր թեկնածուն համարվում է Մադրիդի «Ռեալ»-ը, որը պատրաստ է ֆուտբոլիստին վճարել 7 մլն եվրո աշխատավարձ:
Եթե Ռոյսը երկարաձգի «Բորուսիա»-ի հետ պայմանագիրը, նոր պայմանագրի համաձայն՝ կստանա 10 մլն եվրո աշխատավարձ: Նշենք, որ Ռոյսը գերմանական ակումբում հանդես է գալիս 2012-ից: Այդ ընթացքում նա մասնակցել է 68 խաղի և դարձել 32 գոլի հեղինակ:
Իսկ այս մրցաշրջանում Ռոյսն անցկացրել է 10 խաղ և դարձել չորս գոլի հեղինակ: Transfermarkt.de-ն ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 50 մլն եվրո: