Նոր Արեշում 11 կգ թմրանյութ են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 31-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության ծառայողները Նոր Արեշի 31-րդ փողոցի  տներից մեկի բակում հայտնաբերել են  11 կգ 400 գ կանեփանման կանաչ զանգված:Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը հիշյալ տնից  բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որը խոստովանել է, որ իր  տնամերձ հողամասում ցանել, աճեցրել եւ օգտագործել է մշակումն արգելված կանեփանման բույսեր: Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է հետաքննություն:




Լրահոս