Հայտնաբերել են Ռուսաստանում հետախուզվողների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները  հուլիսի 31-ին, ժամը 13.50-ին, Արշակունյաց պողոտայի 135 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 29-ամյա Վահան  Հ.-ին, որը 2010 թ. հոկտեմբերի 20-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Չարբախի բաժանմունքի  ծառայողները  հուլիսի 31-ին, ժամը 14.35-ին, Արտաշիսյան փողոցի 88/Ա շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 49-ամյա Արթուր Ս.-ին, որը 2011 թ. հոկտեմբերի 10-ից ՌԴ ՆԳՆ Ստավրապոլի երկրամասի վարչության կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:




Լրահոս