
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի վերականգնումն ընթանում է ծրագրվածի պես: Այս մասին տեղեկացնում է ռուսական ակումբի կայքը:
Օզբիլիսն Անթալիայում մարզվում է ֆիզպատրաստության մարզիչ Խաբյեր Նոյա Սալսեսի ղեկավարությամբ: «Սպարտակ»-ի բժշկական բաժնի պետ Միխայել Վարդապետովը հայտարարել է, որ Օզբիլիսի վերականգնման գործընթացում նկատվում է կայուն առաջընթաց:
Նշվում է, որ ֆուտբոլիստը Ռուսաստանի առաջնության գարնանային շրջանից առաջ պատրաստ կլինի դուրս գալ խաղադաշտ: