Այսօր հարուստ և հաջողակ դերասաններն ու երգիչները միշտ չեն եղել այսպիսին:
Շատերը բախվել են աղքատությանը, բռնությանը, սակայն հաջողությամբ են դրանք հաղթահարել:
Թոմ Կրուզի հայրն առանձնանում էր դաժանությամբ, ծեծում էր որդուն ցանկացած վատ արարքի համար, վատ էր վերաբերվում նաև կնոջը: Մայրը ամուսնալուծվում է և միայնակ մեծացնում որդուն:
Լեոնարդո Դի Կապրիոյի մայրը մի քանի տեղում էր աշխատում ընտանիքը պահելու համար:
Դեմի Մուրի հայրը լքեց ընտանիքը մինչ նրա ծնունդը: Մուրի մայրն էլ թմրամոլ էր:
Սթիվեն Կինգ փոքր էր, երբ հայրը լքեց ընտանիքը, և նրա մայրը ստիպված եղավ միայնակ մեծացնել երեխաներին: Որոշ ժամանակ անց Կինգի տատը և պապը հիվանդացան, և նրա մայրը ստիպված թողեց աշխատանքը և սկսեց խնամել նրանց:
Լեյթոն Միստերը ծնվել է, երբ իր մայրն ազատազրկման մեջ էր: Երեխայի հետ մայրն անցկացրել է 3 ամիս, իսկ հետո նորից վերադարձել է բանտ:
Սելին Դիոնի ընտանիքում կար 14 երեխա, իսկ նա ամենափոքրն էր: Նրա ծնողների եկամուտները չէին բավարարում մեծ ընտանիքի կարիքները հոգալու համար:
Ջուելի մանկությունն անցել է մի տան մեջ, որն անգամ ջրով ապահովված չէր: Նա ստիպված էր երգել բարերում, որպեսզի որոշակի գումար վաստակեր: Նրա կյանքը փոխվեց, երբ նա նկատվեց Atlantic Records-ի աշխատակիցների կողմից:
Հիլարի Սուոնկի մայրն ու հայրն ապրում էին հարմարեցված կցասայլի մեջ, քանի դեռ չէին բաժանվել: Աղջիկը 6 տարեկան էր, երբ մնաց մոր հետ և տեղափոխվեց Լոս-Անջելես, որտեղ էլ որոշ ժամանակ ապրեցին մեքենայի մեջ:
Սարա Ջեսիկա Պարկերի ընտանիքում կար 8 երեխա: Չնայած աղքատությանը` նրա մորը հաջողվեց գումար հավաքել` դստեր` երգեցողությամբ և պարերով զբաղվելը վճարելու համար: Դա էլ կանխորոշեց աղջկա ճակատագիրը:
Ջիմ Քերիի հայրը կորցրել էր աշխատանքը, և նրա ընտանիքը ստիպված էր ապրել ֆուրգոնում: Ջիմը լքեց դպրոցը և 15 տարեկանից սկսեց աշխատել որպես մաքրող:
Էմինեմը մեծացել է Դետրոյթի աղքատ թաղամասում: Նրան մեծացրել է միայն մայրը:
Մրայա Քերիի մայրն ամուսնալուծությունից հետո դժվարությամբ էր խնամում ապագա երգչուհուն և նրա եղբորը:
Ջեյ Զին մեծացել է Բրուկլինի աղքատ թաղամասում: Ծանր մանկությունն իր ազդեցությունն է թողել նրա ստեղծագործական աշխատանքի վրա:
Օպրի Ուինֆրիի մայրը հնարավորությունը չուներ պահել դստերը, այդ իսկ պատճառով էլ աղջիկն ապրում էր բարեկամների հետ: Այսօր Օպրի Ուինֆրին աշխարհում միայն սևամորթ-միլիարդատերն է: