ՖՈՏՈ․ 100 սելֆի 3 րոպեում և ոչ միայն․․․ ինչի համար են այս դերասանները հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գինեսի գիրքը հարուստ է անսովոր ռեկորդներով։ Հիմնականում հասարակ մարդիկ, իրենց հոբբին դարձնելով կատարելություն, հասնում են նրան, որ հայտնվում են այդ գրքում։ Սակայն, պարզվում է հայտնիները նույնպես դեմ չեն հայտնվել այդ գրքում՝ դառնալով ռեկորդակիրներ։ Հոլիվուդյան այս դերասանները հայտնվել են Գինեսի գրքում ոչ պատահական, այլ բավականին արժանի կերպով։

Ռոբերտ Դաուն կրտսեր

Այս դերասանը հայտնվել է Գինեսի գրքում իր երկրպագուների շնորհիվ։ Դերասանի ծննդյան օրը նրա ֆանատները նրան նվիրել են բացիկ 5400 մարդկանց ստորագրությամբ։

Հյու Լորի

«Բժիշկ Հաուս» սերիալը մեծ մասսայականություն ձեռք բերեց։ Դա օգնեց այս դերասանին դառնալ ռեկորդակիր․ չէ որ սերիալը էկրաններին հավաքեց 82 մլն հանդիսատեսի։

Նիքոլ Քիդման

Դերասանուհին «Շանելի» գովազդում նկարահանվելու համար 4 մլն դոլար պահանջեց։ Սա դարձավ ռեկորդ՝ ամենաբարձր գինը՝ գովազդում նկարահանվելու համար։

Դուեն Ջոնսոն

Դերասանը սելֆիների սիրահար է։ Նա ռեկորդ  է գրանցել՝ 3 րոպեում անելով 100 սելֆի։ Պետք է նշել, որ բոլոր լուսանկարները ստացվել էին բարձր որակի։

Մադոննա

Երգչուհին «Էվիտա» մյուզիքլում գլխավոր դերակատար էր։ Ներկայացման ամբողջ ընթացքում Մադոննան 85 զգեստ է փոխել և ռեկորդ սահմանել։




Լրահոս