Աշոտ Աղաբաբյանը պայքարում է կուսակից վարչապետի և նրա ԲՀԿ-ական խնամու դեմ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը պայքար է սկսել կուսակից վարչապետի եւ նրա ԲՀԿ-ական խնամու՝ Գագիկ Ծառուկյանի դեմ: Պատճառն Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառի աշխատողներին Ծառուկյանի՝ Աբովյանում գտնվող շուկա գայթակղելու փորձերն են: ՀՀԿ-ական պատգամավորն այնքան է տրամադրվել խնամիների դեմ, որ դա արտահայտում է նույնիսկ սոցիալական ցանցերում: Բուռնաշն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Ծառուկյանը քնել էր իր հրավիրած համաժողովին» վերնագրով տեսանյութ, ավելի վաղ տեղադրել էր Ծառուկյանի խնամու՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին «Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահման չունի» նյութը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս