![](https://armlur.am/wp-content/uploads/2012/08/02//30535.jpg)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Նախագահի մամուլի գրասենյակից armlur .am-ին հայտնում են, որ այդ ընթացքում Հանրապետության նախագահը կընդհատի արձակուրդը և աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ օգոստոսի 8-ին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: