
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը, պարզվում է, բիաթլոնի ազգային հավաքական ունի: Այս հանգամանքը զարմանալի չէր լինի, եթե ձմեռային սպորտաձեւերի օլիմպիադաներին եւ աշխարհի առաջնություններին Հայաստանն ինչ-որ կերպ ներկայացված լիներ: Սովորաբար օլիմպիադաներին Հայաստանը ներկայանում է մեկ կամ երկու մարզիկով, որոնց, որպես կանոն, ուղեկցում են երկու եւ ավել տասնյակից բաղկացած պատվիրակութան անդամները: Բիաթլոնի ազգային հավաքականի գոյության մասին իմացանք, որովհետեւ ՀՀ Կառավարության՝ այսօր կայանալիք նիստի օրակարգում ներառված է 1993- ին ծնված Գեորգի Վլադիմիրի Խաչատուրովին պարտադիր զինվորական ծառայությունից մինչեւ 2017 թվականը տարկետում տալու մասին հարցը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: