Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունը և մարզչական շտաբը շարունակում են աշխատել թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի պայմանագրի երկարաձգման շուրջ, այս մասին հայտնում է Sport1-ը` հղում անելով Kicker-ին:
Աղբյուրի հաղորդմամբ, մոտ ժամանակներս ակումբի սպորտային տնօրեն Միխայել Ցորկը բանակցություններ կանցկացնի Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ: Գյունդողանի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2016 թվականը:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն արդեն երկարաձգել է Մարկո Ռոյսի հետ գործող պայմանագիրը: Այն երկարաձգվել է մինչև 2019 թվականը. նա տարեկան կվաստակի 10 մլն եվրո: