ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2014 թվականին 2013-ի համեմատ Հայաստանի ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները նվազել են:
Մասնավորապես, օղու արտադրության ծավալները նվազել են 4.1, լիկյորներինը՝ 88.1, կոնյակինը՝ 8.1, գինունը՝ 8.2 տկոսով: Իսկ ահա գարեջրի արտադրության ծավալները, հակառակը, աճել են 19.5 տոկոսով: Ալկոհոլային խմիչքները եւ հատկապես կոնյակի եւ գինու արտադրությունը Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերից են: Կոնյակների եւ գինիների արտադրանքի մի մասն արտահանվում է հիմնականում դեպի Ռուսաստան: