Արթուր Բաղդասարյանն անցել է ջրի հատակը, մինչև անցնի վտանգը. նա երկրում չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել էր, որ այսօր պետք է կայանա Անվտանգության խորհրդի նիստ:

«Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիո­նալ կերպով քողարկելու մեխա­նիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը: Վաղը ես հրա­վիրելու եմ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ հա­մապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ»,- ասել է նախագահը` նկատի ունենալով լուրերը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունը շոշափվում է մի շարք քրեական պատմությունների մեջ:

«Երկրի անվտանգության բարձրագույն մար­մինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա»,- հավելել է երկրի նախագահը:

Իմանալու համար` արդյոք ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ անդամ Արթուր Բաղդասարյանը մասնակցելո՞ւ է հրավիրված նիստին Armlur.am-ը կապ հաստատեց ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանի հետ: Վերջինս հայտնեց, որ ՕԵԿ ղեկավարը կարճատև արձակուրդում է:

«Երկրում չէ»,-կարճ պատասխանեց նա:




Լրահոս