
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին ընթացող Եռյակի հավաքից առաջինը հեռացել է ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա դուրս է եկել ԲՀԿ կենտրոնական գրասենյակի ետնամուտքից:
Ինչպես հայտնել էինք, Եռյակի նիստին մասնակցել են Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը: