Մեթ Միտրիոնը մարտի է կանչում Օռլովսկուն. բելառուսը չի մերժում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC-ի մարզիկ ամերիկացի ծանրքաշային Մեթ Միտրիոն պնդում է, որ բելառուս Անդրեյ Օռլովսկին հրաժարվել է իր դեմ մենամարտից և գտնում է, որ «Պիտբուլը» չի ցանկացել մենամարտել Մատրիոնի ցածր վարկանիշի պատճառով:

«Անդրեյ Օռլովսկի, դու հրաժարվո՞ւմ ես իմ դեմ մենամարտել: Իմ վարկանիշը բավարար չէ՞: Դու կեղծավոր ես: Դու 14-րդն էիր, իսկ «Բիգֆուտ»-ը՝ 4-րդը»,-գրել է Միտրիոնը Թվիթերի իր էջում:

Մեթը նկատի ունի Օռլովսկու՝ Անտոնիո Սիլվայի դեմ մենամարտը, որը կայացել էր սեպտեմբերին և ավարտվել բելառուս մարզիկի նոկաուտով 1-ին ռաունդում:

Այժմ Միտիոնը 12-րդն է, Օռլովսկին՝ 7-րդը:

Դրա հետ միասին՝ Անդրեյը հայտարարում է, որ չի հրաժարվի նրա դեմ մենամարտից, եթե UFC-ն նման առաջարկ կատարի, և թիմը տա իր համաձայնությունը:

«Հավանական է, որ նա ցանկանում է մենամարտել: Ես բավականին խելացի եմ, որպեսզի գեղեցիկ ձևով պատասխանեմ նրան, սակայն նա հետևում է ինձ: Դա ինձ հետ կապված չէ: Որոշում կայացնում են մենեջերը և մարզիչը»,-նշել է Օռլովսկին:




Լրահոս