
Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոն, ով «Ֆիորենտինա»-ից տեղափոխվել է «Չելսի», համեմատել է Պրեմիեր լիգան ու Ա Սերիան և գովեստի խոսքեր հղել Ժոզե Մոուրինյոյի հասցեին:
«Տարբերությունն այն է, որ իտալական ֆուտբոլն ավելի է կապված մարտավարության հետ, իսկ այստեղ տեմպն ավելի բարձր է, գնդակն անընդհատ տեղափոխվում է տուգանային հրապարակից մյուս տուգանային հրապարակ: Այստեղ ավելի արագ պետք է պաշտպանությունից հարձակման անցնել, քան Իտալիայում:
Հրաշալի հնարավորություն եմ ստացել խաղալ աշխարհի խոշորագույն ակումբներից մեկում, մարզվել Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: Նա մեծագույն մարզիչ է»,- նշել է նա: