
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մինչև օրվա վերջ այդպես էլ համացանցում չհայտնվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աղմկոտ ելույթի վիդեո-տարբերակը, ինչը չվրիպեց սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունից և զանազան վարկածների տեղիք տվեց: Նույնիսկ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Ծառուկյանի ելույթը հնչում էր հաղորդավարների ընթերցմամբ: Երեկվա ընթացքում Գագիկ Ծառուկյանի ձայնը ոչ մի անգամ եթերում չի հնչել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։