«168 ժամ» թերթը գրում է. «Իմ համոզմամբ ՝ Մոսկվան պարզապես վերջին կաթիլն էր Սերժ Սարգսյանի համար: Վերջապես դա տեղի ունեցավ, նախագահի առջև մի քանի քաղաքական խնդիրներ էին դրված, և ես կարծում եմ, որ այս սուր ելույթը ծրագրված էր, պարզապես տեղի ունեցավ շատ ավելի շուտ, քան մենք բոլորս սպասում էինք, դրանում է կայանում այդ ելույթի աղմկահարույց ընկալումը»,- թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթների դրդապատճառներին:
«Մեծ հաշվով, սա այն պահն է, երբ այս իշխանությունը պետք է սկսի ամրացնել իր դիրքերը, եթե ցանկանում է պահել իշխանությունը: Ուստի, ամեն ինչ տրամաբանական է, պարզապես Սերժ Ազատիչի կատարմամբ սա փոքր-ինչ արտասովոր էր»,- ասել է նա: Անդրադառնալով ստեղծված իրավիճակում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը, Դուբնովը նշել է. «Ռոբերտ Սեդրակովիչի վերադարձի մասին խոսում էին և երեկ, և այսօր, և երեկ չէ առաջին օրը, և նրա ժառանգորդի կառավարման ողջ պատմության ընթացքում: Ես կարծում եմ, որ հիմնականում նա ինքն է նման տպավորություն ստեղծում: Իմ համոզմամբ՝ այս տպավորությունը մեծապես միֆ է, թեև Քոչարյանը, չեմ հերքում, որ Կրեմլում ունի իր լոբբիստական խումբը, ներքին ռեսուրսներ ևս նա ունի»»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։