ՍԻՐՈ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Կապանում 14-ամյա մի աղջիկ ցանկացել է իրեն ցած նետել Ձորք թաղամասի հետիոտնային վերգետնյա կամրջից: Կապանի մանկական կենտրոնի, Սյունիքի մարզպետարանի երեխաների, կանանց եւ ընտանիքի իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետների հետ համատեղ երեխայի հետ տարված երկար բանակցությունից հետո կարողացել են նրան ցած իջեցնել կամրջից ու կանխել ինքնասպանությունը: Ըստ աղջկա ընկերուհիների պատմածի՝ ինքնասպանության քայլին դիմելու պատճառը սիրած տղան է: Ծնողներն արգելել են ընկերություն անել այդ տղայի հետ, ինչն էլ անչափահասին դրդել է նման քայլի: 14-ամյա աղջիկն այժմ Կապանի մանկական վերականգնողական կենտրոնի մասնագետների հսկողության տակ է: Ավելացնենք, որ նա ունի մեկ եղբայր, որը բանակում է ծառայում, եւ ամուսնացած մեկ քույր: Բացատրական աշխատանքներ են տարվել նաեւ նրա ծնողների հետ:




Լրահոս