Իտալացի հարձակվող Անտոնիո Կասանոն հայտարարել է, որ կարող է ավարտել ֆուտբոլային կարիերան: Նա խզել է պայմանագիրը «Պարմա»-ի հետ և այժմ ունի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:
Ավելի վաղ նա հրաժարվել է պայմանագիր կնքել իտալական «Բարի»-ի հետ, որտեղ սկսել է ֆուտբոլային կարիերան:
Հիշեցնենք, որ Կասանոն կարիերայի ընթացքում խաղացել է «Ռոմայում», «Ռեալում», «Ինտերում», «Միլանում», իսկ Իտալիայի հավաքականում անցկացրել է 39 խաղ և դարձել 10 գոլի հեղինակ: