Կասանոն Բալոտելիին խորհուրդ է տվել տեղափոխվել «Սամպդորիա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պարմա»-ից «Սամպդորիա» տեղափոխված Անտոնիո Կասանոն «Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելիին խորհուրդ է տվել տեղափոխվել «Սամպու», հայտնում է  Gazzetta dello Sport-ը:

Լրատվամիջոցի տեղեկություններով, Կասանոն Բալոտելիին  հետևյալ բովանդակությամբ տեքստային հաղորդագրություն  է ուղարկել. «Մարիո, տեղափոխվիր «Սամպդորիա», դու չես զղջա այդ մասին: Մենք մեծ արդյունքներ կգրանցենք միասին»:

Սակայն ընդգծվում է, որ Բալոտելիի տեղափոխությունը դժվար կլինի իրականացնել, քանի որ հարձակվողը պահանջում է 6 մլն եվրո աշխատավարձ, որը «Սամպդորիա»-ն չի կարող իրեն թույլ տալ:




Լրահոս