ՊՐԵՄԻԵՐԱՆ ԿԱՅԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ին կայացավ երգիչ Ռազմիկ Ամյանի նոր «Կորած սեր» տեսահոլովակի պրեմիերան: Այս սրտաճմլիկ երգի հեղինակն է Արա Հովհաննիսյանը, ռեժիսորը՝ Արեն Բայադյանը: Տեսահոլովակից երեւում է, որ քիչ գումար չի ծախսվել: Հեռուստատեսությամբ այն դեռ չի ցուցադրվել, պրեմիերան կայացել է Ռազմիկ Ամյանի պաշտոնական կայքէջում, բայց հիմա այն տեղադրված է նաեւ youtube կայքում (փնտրե՛ք Razmik Amyan-Korac ser):
Ի դեպ, ձեռքերը ծալած չեն նստում նաեւ հայկական շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ: Օրեր առաջ Քրիստինե Պեպելյանն ու Արման Հովհաննիսյանը նկարահանեցին նոր տեսահոլովակ, որի պրեմիերան կկայանա մի քանի օրից:




Լրահոս