Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարությունն անջատողականներին հրամանյել է պահպանել հրադադարի ռեժիմը` սկսած տեղի ժամանակով 00:00-ից:. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լուգանսկի հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Գենադի Ցիպկալովին:
Հայտարարության մեջ ասված է. «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը պատրաստ է կատարել փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները»:
Հիշեցնենք, որ հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Մինսկում «նորմանդյան քառյակի» բանակցություններից հետո: Ըստ այդմ՝ հրադադարի ռեժիմն Ուկրաինայում ուժի մեջ պետք է մտներ այսօր` փետրվարի 15-ին: