Թմրամիջոց՝ գուլպայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 7-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության ծառայողները Բագրատունյաց փողոցից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արմեն Հ.-ին, որի գուլպայի միջից հայտնաբերվել է 2 ներարկիչ`  դեղնավուն հեղուկով:
Ըստ Արմեն Հ.-ի հայտարարության` հայտնաբերվածը դեղորայքի և բենզինի խառնուրդից ստացված թմրամիջոց է: Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս