Ավտոբուսի վարորդը դուռը չի փակել. ուղեվորուհին վայր է ընկել եվ մահացել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրում: Առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում` Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28-րդ կմ-ում` Արշալույս գյուղի հատվածում, “Պազ” մակնիշի 22 48 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Տարոնիկ գյուղ ձախ շրջադարձի ժամանակ չփակելով ավտոմեքենայի դուռը` պատճառ է հանդիսացել, որ 45-ամյա Մարինե Միրաբյանը վայր ընկնի ավտոմեքենայից:
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Միրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Վարորդը, թողնելով անօգնական, դիմել է փախուստի:
 Գ. Շամշյանը հայտնում է, որ 1 ժամ անց Մ. Միրաբյանը հիվանդանոցում մահացել է: Գ. Շամշյանը հայտնում է, որ ձեռնարկված օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում ՃՈ աշխատակիցներն ու Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ վարորդը եղել է Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 56-ամյա Գրիշա Մարտիրոսյանը: Վերջինս բերման է ենթարկվել Ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է նույն բաժնի հատուկ պահպանման տարածք:
 
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի 
 




Լրահոս