Մեքենան բախվել է ծաղկի կրպակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 8-ին, ժամը 03.40-ին “1-03” ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Սախարովի հրապարակի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ “Մերսեդես” մակնիշի 20 ՏՏ 529 պ/հ ավտոմեքենան բախվել է Մ. Խորենցաու 40/Ա հասցեում գտնվող դեղատան պատին և շրջվել։ Պատահարի հետևանքով վարորդ` 1988 թ. ծնված Մկրտիչ Մանուկյանը և երկու ուղևոր տեղում մահացել են, մեկ ուղևոր ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել նաև մեկ մարտական հաշվարկ, որը տեղում հերթապահություն է իրականացրել: Ժամը 04.25-ին փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 3 զոհերի դիերը և վիրավորին։ Վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։




Լրահոս